top of page

Այգեձոր-Մեհրաբ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժած

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 14, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբերի 14-ին, ժամը 10:01-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր-Մեհրաբ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած:



Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին, «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ. Չ. ծնված 1960 թ․) մոտ 150 մետր դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

bottom of page