top of page

«Իրավունք». Ծերացել է շատ, աչքերում խորը թախիծ կա․ պարբերաբար աչքերը լցվում է. Ինչ վիճակում է հայրենիք վերադարձած գերին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read



«Իրավունք» թերթը գրում է. «Բաքվի գերությունից այսօր վերադարձած Վագիֆ Խաչատրյանը դեռ հիվանդանոցում է , հիվանդանոցային բուժման կարիք դեռ ունի։ Այս մասին«Իրավունքին» պատմեց դուստրը՝ Վերա Խաչատրյանը․

-Հայրիկը բարձր տրամադրություն ունի, կարոտած ա շատ, մեզանից է հարցնում, նրան հետաքրքիր է ամեն ինչ։ Գերությունից բացարձակ չենք խոսում, ոչ ինքը, ոչ մենք այդ թեման չենք արծարծում։ Էական փոփոխություններ հայրիկիս մոտ չենք նկատում, ուղղակի ծերացել է շատ, աչքերում էլ խորը թախիծ կա, պարբերաբար աչքերը լցվում է։

 
 
bottom of page