top of page

Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

  • 5 hours ago
  • 1 min read



«Ինձ համար մեծ պատիվ է լինել մասը՝ Հայաստանի համար այս նշանակալի, այս պատմական պայքարի, կրել դրա բոլոր դժվարությունները և ձեր առջև կանգնել բաց ճակատով»,- այսպես իր խոսքը մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ՝ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում։  

Նա ընդգծեց, որ այս ընթացքում հաղթահարել են բոլոր խնդիրը, որի ապացույցը՝ միասին այսօր Հանրապետության հրապարակը ողողել ենք դրական էներգիայով։

«Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է։ Չորս օրից հանրաքվե է, հանրաքվե՝ երկու բանի մասին՝ շարունակում ենք թույլ մնալ, շարունակում ենք թույլ տալ հարևաններին օգտագործել մեզ, թե կանգնում ենք և մեր մեջքը ամրացնում և սկսում ենք զարգանալ։Հանրաքվե է նրա մասին, թե թույլ ենք տալու փոքրիկ խմբակի պարտված ղեկավարին՝ թողել, որ Հայաստան մտնեն ադրբեջանցիներ, թե պահելու ենք մեր հայրենիքի վերջին մնացած հողը հայկական։Հանրաքվե նրա մասին, թե թույլ ենք տալու մեր եղբայրները Հայաստանը լքեն աշխատանքի համար, Հայաստանը լքեն ավելի լավ կյանքի համար, թե վերակառուցելո՞ւ ենք մեր քանդած երկիրը և ուժեղացնելու ենք մեր երկրի տնտեսությունը, բարեկեցություն ենք բերելու հայ ընտանիքներին և այնպես ենք անելու, որ հայերը էլ չգնան»,- իր ելույթում նշեց Կարապետյանը։

 
 
1/3596
bottom of page