top of page

«Փաշինյանի իշխանության վերարտադրվելը ՀՀ-ի ու հայության համար ծանր գին է ունենալու»»․ Ոսկան Սարգսյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026 թվականի ԱԺ ընտրություններով Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրվելը Հայաստանի ու հայության համար շատ ծանր գին է ունենալու, գալու է Նիկոլ Փաշինյանի կողմից Իլհամ Ալիևին ու Ռեջեբ Էրդողանին «պարտքերը» մարելու ժամանակը։ Այդ պարտքերը մարվելու են Հայաստանի պետականության հաշվին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է, որ ինքը ԱԺ ընտրությունների արդյուքներով ՀՀ սահմանադրությունը փոխելու իրավունք է ստացել, որպես անկլավներ հանձնելու է Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն, Բարխուդարլուն, Տիգրանաշենը, 300 հազար ադրբեջանցիներ գալու են Հայաստան, այստեղ ունենալու են սեփական ոստիկանություն, դատարան, անվտանգության ուժեր։ Սա լինելու է Հայաստան պետության կործանման սկիզբը։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հրաժարվել Արցախից, արցախայության իրավունքների պաշտպանությունից, սրբազան Արարատ լեռից, հայ ժողովրդի պատմությունից, ցեղասպանության հանգամանքները կասկածի տակ է դրել, հարձակումներով փորձում է քանդել Հայ առաքելական եկեղեցին։ Սրանք ադրբեջանա-թուրքական պահանջներ են, որոնք «Իրական Հայաստանի» փաթեթավորմամբ անցկացնում է Նիկոլ Փաշինյանը։ Ցավալի է, սակայն փաստ, որ Հայաստանի պետական շատ կարևոր կառույցներ աշխատում են Նիկոլ Փաշինյանի համար, սակայն Հայաստան պետության և հայ հանրության դեմ»։

 
 
1/3213
bottom of page