top of page

«Պոպուլիստ առաջնորդները պաշտոնավարում են 2 անգամ ավելի երկար, քան ոչ պոպուլիստները». Կարեն Վրթանեսյան

  • 2 hours ago
  • 1 min read

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ պոպուլիստները սովորաբար ավելի երկար են մնում իրենց պաշտոններում։ Միջին հաշվով, պոպուլիստ առաջնորդները պաշտոնավարում են 2 անգամ ավելի երկար, քան ժողովրդավարական ճանապարհով ընտրված ոչ պոպուլիստ առաջնորդները։


Նաև գրեթե հինգ անգամ ավելի հավանական է, որ պոպուլիստը կպաշտոնավարի տասը տարուց ավելի, քան ոչ պոպուլիստը։


Հաճախ է լինում, որ պոպուլիստները պաշտոնից հեռանում են դրամատիկ հանգամանքներում։ Պոպուլիստ առաջնորդների միայն 34 տոկոսն է լքում պաշտոնը ազատ և արդար ընտրությունների կամ ժամկետների սահմանափակումը հարգելու հետևանքով։ Շատ ավելի մեծ թվով առաջնորդներ իշխանությունից հեռանում են միայն ճնշման տակ. հրաժարական են տալիս կամ իմպիչմենթի ենթարկվում։ Կամ էլ ընդհանրապես չեն հեռանում պաշտոնից»

 
 
1/3352
bottom of page