top of page

«TRIPP-ի» շրջանակում քննարկում ենք 99 տարվա և 49 տարվա վարձակալության սցենարը. Փաշինյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 14
  • 1 min read
ree

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է մի ինստիտուտ, որը կոչվում է «կառուցապատման իրավունք», այն մինչև հիմա Հայաստանում տասնյակ անգամներով կիրառվել է։ 

Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է TRIPP route նախագիծն հողի վրա աշխատելու։ 

«Տարբեր երկրներում այդ ինստիտուտը տարբեր կերպ է կոչվում, երկրներ կան, որ դա «Լիզ» են անվանում, որ թարգմանաբար նշանակում է վարձակալություն։ Մեր երկրում այդ ինստիտուտը կոչվել է «կառուցապատման իրավունք»։ Սսա նշանակում է, որ որոշակի իրավական ընթացակարգերով որոշակի ընկերություն ստանում է տարածք՝ այդ տարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով և շահույթ ստանալու համար։ Այս ինստիտուտի առանձնահատկությունը այն է, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո այդ հողի վրա գտնվող գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, ինչը շատ կարևոր նրբություն է, բայց հողը միշտ է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ 

Այսինքն, եթե մենք կառուցապատման իրավունքով տալիս ենք հողը, այն  դրանից հետո շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ կա երկու տարբերակ՝  կառուցապատման իրավունքը տալու ժամկետի առումով։

«Հիմա քննարկվում է երկու սցենար՝ 99 տարվա սցենարը և 49 տարվա սցենարը։ Ինչի՞ հետ է կապված ժամկետը կամ ժամկետների կարգավերումը, ինչպես կռահեցիք, այդտեղ ներդրումներ  են արվելու և ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ 


Եթե մենք, օրինակ, ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը ետ ստանալ։ 

Հիմա այդ քննարկումներն են, ընդ որում՝ այդ քննարկումներին մեր վերաբերմունքը, այսպես ասած՝ տեխնիկատնտեսական է կամ ֆինանսատնտեսական է։ Մենք քաղաքական կոմպոնենտ չենք տեսնում մի պարզ պատճառով, չկա այդտեղ քաղաքական կոմպոնենտ, կա ֆինանսական կոմպոնենտ, ով ինչքան է ներդնելու և որն է հաշվարկը, թե ինչքան ժամանակում այդ ներդրումները կարող են հետ ստացվել որոշակի շահույթով»։

1/3154
bottom of page