top of page

Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ

  • 2 hours ago
  • 1 min read

Իրանը երեկ որոշեց կրակել Հորմուզի նեղուցում՝ մեր հրադադարի համաձայնագրի լիակատար խախտում։ Դրանցից շատերն ուղղված էին ֆրանսիական նավի և Միացյալ Թագավորությունից եկող բեռնատար նավի վրա։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Դա հաճելի չէր, այնպես չէ՞։ Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ, Պակիստան։ Նրանք այնտեղ կլինեն վաղը երեկոյան՝ բանակցությունների համար։

Իրանը վերջերս հայտարարեց, որ փակում է նեղուցը, ինչը տարօրինակ է, քանի որ մեր շրջափակումը արդեն փակել է այն։

Մենք առաջարկում ենք շատ արդար և ողջամիտ գործարք, և ես հույս ունեմ, որ նրանք կընդունեն այն, քանի որ եթե դա չանեն, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և բոլոր կամուրջները:

Նրանք արագ կհանձնվեն, հեշտությամբ կհանձնվեն, և եթե նրանք չընդունեն գործարքը, ինձ համար պատիվ կլինի անել այն, ինչ անհրաժեշտ է, ինչը պետք է անեին Իրանի մյուս նախագահները վերջին 47 տարիների ընթացքում»,-գրել  է նա։

 
 
1/3488
bottom of page