top of page

Հիմա անհրաժեշտ է մարդկանց ցույց տալ, թե ինչ լուծումներ կարող է գտնել ընդդիմությունը

Dec 31, 2025
1 min read

Հիմա անհրաժեշտ է մարդկանց ցույց տալ, թե ինչ լուծումներ կարող է գտնել ընդդիմությունը։

Ես բազմիցս ասել եմ, որ իշխանությունը լավ գիտի՝ ինչ է անում, սակայն մեծ հարց է, թե արդյո՞ք ընդդիմությունը գիտի իր անելիքը։


2026 թվականին մենք կենտրոնանալու ենք հենց ընդդիմության անելիքների վրա։

Շատ բաց խոսելու ենք, ցույց ենք տալու, թե ինչ է պետք անել, որպեսզի երկրում վերջապես տեղի ունենան այդքան սպասված փոփոխությունները։


Այսպիսով, հաջորդ տարվա մեր հիմնական անելիքը մատնանշելով՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ հաջողվելու է համախմբվել և շարժվել առաջ։ Ուրեմն շնորհավորում եմ բոլորիդ և ցանկանում առողջ միտք ու մարմին՝ սպասվող հաղթանակներին ընդառաջ։


Էդմոն Մարուքյան

 
 
1/3798
bottom of page