top of page

Լորուտ գյուղում այրվել է մեկ հարկանի փայտե շինություն

Feb 5, 2025
1 min read

Փետրվարի 5-ին, ժամը 00։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լորուտ գյուղում գտնվող շինություններից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։40-ին, մարվել՝ 11:47-ին: Այրվել է մեկ հարկանի փայտե շինությունը (մոտ 1200 քմ)՝ գույքով։ 

 
 
1/3798
bottom of page