top of page

«Նախկինում ՀՀ-ն գոյություն ուներ ՀՀ քաղաքացիների և աշխարհասփյուռ հայության շնորհիվ»․ Արտակ Զաքարյան

Sep 2, 2025
1 min read

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախկինում Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունից բացի, կար նաև հայ ժողովրդի արյան գնով ստեղծված, ազատ Արցախի Հանրապետությունը:


Արցախը Ադրբեջանին հանձնելու հետ միասին, առկա կառավարիչները կովկասյան թաթարներին են հանձնել նաև Հայաստանի Հանրապետության անկախությունը:


Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ Հայաստանի քաղաքացիների և աշխարհասփյուռ հայության շնորհիվ:


Այսօր այն անարգված ու կախված է թուրքական աշխարհի ու պանթուրանիզմի «կամքից»»։

 
 
1/3788
bottom of page