top of page

ՌԴ ՆԳՆ-ն հաղորդել է ՏՏ ոլորտում խարդախության դեպքերի պատճառով ծանր հանցագործությունների թվի աճի մասին

Apr 7, 2024
1 min read

Ռուսաստանում ծանր հանցագործությունների թիվն աճել է ՏՏ ոլորտում խարդախության դեպքերի պատճառով։ Այս մասին ասել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, գրում է Комсомольская правда-ն։

«(Հանցագործությունների թիվը) ավելացել է ՏՏ հանցագործությունների պատճառով, այդ խարդախությունների պատճառով, քանի որ դրանք բոլորն էլ դասվում են ծանր և հատկապես ծանր կատեգորիայի», - ասել է Կոլոկոլցևը:

Նա հայտարարել է, որ նախարարությունը տվյալներ ունի, որ նման հանցագործությունների պատվիրատուները գտնվում են Ուկրաինայում։ Ըստ  նախարարի, «այնտեղ գործում են զանգերի կենտրոններ, որոնք զբաղվում են Ռուսաստանի քաղաքացիներին խաբելով»։


1/3798
bottom of page