top of page

Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ

  • 1 hour ago
  • 1 min read

Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները: Այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Մամեդովը Մ. Գրոնոյին տեղեկացրել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների և խաղաղության օրակարգի մասին։ Նշվել է խաղաղության գործընթացի ավարտման, պարտավորությունների ժամանակին կատարման և փոխադարձ վստահության ամրապնդման համար առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։


 
 
1/3641
bottom of page