Արաղչին Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը
- 2 hours ago
- 1 min read

Ինչպես հայտնել են Իրանի ԱԳՆ-ից, շաբաթ երեկոյան Արաղչին զրուցել է Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Զրույցների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին։ Իրանական կողմի վարկածով, դիվանագիտական ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայունության հաստատմանը և նեղուցում «պարտադրված անապահովության» վերացմանը, որն առաջացել է ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունների հետևանքով։
Բանակցությունների այլ մանրամասներ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հայտնել։




















