top of page

Դատախազությունը դեռ կրթության նախարարից Ապարանի դեպքով հաղորդում չի ստացել

  • 4 hours ago
  • 1 min read

NEWS.am–ի տեղեկություններով, մայիսի 13-ին Ապարանում ՔՊ–ի քարոզարշավին մարզի տարբեր համայնքների դպրոցների ուսուցիչների և աշակերտների մասնակցության փաստով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից Գլխավոր դատախազությունը դեռևս հաղորդում չի ստացել։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարը նախօրեին գրառում էր արել այն մասին, որ Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով նախարարությունը կանցկացնի առանձին քննություն՝ հանգամանքները պարզելու և օրենքով սահմանաված հետևանքները կիրառելու համար։

Նա նաև հիշեցրել է, որ մինչ այդ ստացված ահազանգերին էլ ընթացք է տրվել, դրանք ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ հետագա քննության։

Այս առնչությամբ, ՀՀ Գլխավոր դատախազությունից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից երեք հաղորդում են ստացել քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերի վերաբերյալ։ Նշել էին, որ հաղորդումներին օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։

NEWS.am–ի տեղեկություններով, ստացված հաղորդումներն առնչվում են Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Երևանում արձանագրված դեպքերին։

 
 
1/3549
bottom of page