top of page

Անհանգստություն ունենք, որ այս իշխանությունը հաջորդ փորձանքն է բերելու մեր երկրի գլխին. Սամվել Կարապետյան

  • 29 minutes ago
  • 1 min read

«Այս իշխանության համար շատ կարևոր է, որ իրենց ղեկավարները գոհ մնան»,- հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ խոսելով երկաթուղային կապերի բացման մասին։

Ըստ նրա, երկաթուղային կապերը բացում են, քանի որ 300 հազար ադրբեջանցիներ պատրաստ կանգնած են՝ թե մեքենաներով, թե գնացքներով ժամանեն Հայաստան։

Ինչ վերաբերում է «սաֆարովների« կանխարգելման օրենքին, Ս.Կարապետյանը նշեց. «Միակ տարբերակն է, որ Հայաստանը չհայաթափեն, Հայաստանը մնա հայկական, քանի որ մենք ամեն օր ունենք անհանգստություն, որ այս իշխանությունը հաջորդ փորձանքն է բերելու մեր երկրի գլխին։ Ինչպես Արցախի գլխին է բերել, այնպես էլ Հայաստանի գլխին կբերի, կբերի ու կլցնի ադրբեջանցիներով, հետագայում կունենանք  խաղաղ Հայաստան առանց հայերի»։ 

Նա նաև հայտարարեց, որ հունիսի 3-ին Հանրապետության հրապարակում կայանալու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխավոր հանրահավաքը. «Դրանով մեր ժողովուրդը պետք է ցույց տա, որ արդեն համախմբած է, միասնական է, դեմ է 300 հազար ադրբեջանիցներին, Փաշինյանի իշխանությանը։ Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ Փաշինյանը բոլորին խաբում է, Հայաստանում չունի իշխանություն»։ 

 
 
1/3575
bottom of page