ԵՄ-ն դեռ չի համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը
- 2 days ago
- 1 min read

Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասը։
«Մենք հույս ունենք, որ համաձայնության կհասնենք 250 անձանց ցուցակագրման շուրջ… սա մինչ օրս մեր կողմից կատարված ցուցակագրման ամենամեծ թիվն է», - ասել է Կալլասը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ սահմանափակումների նոր փաթեթի շուրջ դեռևս պահպանվում են որոշ չլուծված հարցեր։
«Երբ խոսքը վերաբերում է 21-րդ փաթեթին, դեռևս կան որոշ բաց հարցեր»,-նշել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը ևս անդրադարձել է քննարկվող սահմանափակումներին՝ նշելով, որ ԵՄ երկրները դեռ պետք է որոշում կայացնեն ծովային ծառայությունների արգելքի առաջարկվող միջոցառումների և ռուսական հեղուկ բնական գազի սահմանափակումների խստացման վերաբերյալ։
«Այսպիսով, ես փորձում եմ տեսնել, թե արդյոք մենք բավականաչափ լուրջ ենք։ Մենք չենք կարող տնտեսական շահերը դնել անվտանգության շահերից վեր… սա շատ վտանգավոր միտում է», - ասել է Բուդրիսը լրագրողներին։
ԵՄ-ում շարունակվում են քննարկումները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ, որը ներառում է ինչպես նոր անձանց և կազմակերպությունների ցուցակագրում, այնպես էլ մի շարք տնտեսական սահմանափակումների հնարավոր ընդլայնում։




















