Ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը. Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել
- Jul 16
- 1 min read

Ձեր կարծիքով՝ ի՞նչ անենք համայնքի համար, որ ինչ-որ դրական փոփոխություն լինի մարդկանց կյանքում։ Այս մասին Լոռու մարզի Ագարակ համայնքում բնակիչներից հետաքրքրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Հրապարակված տեսանյութում մարդիկ առաջնահերթ նշել են աշխատատեղերի բացակայության խնդիրը:
Նարեկ Կարապետյանը նշել է, որ տեղյակ է՝ համայնքում նաև տրանսպորտի խնդիր կա:
«Տրանսպորտի խնդիր ունենք։ Վարորդը հիվանդացել է, 2-3 ամիս է՝ տրանսպորտ չունենք»,-մանրամասնել է քաղաքացին։




















