top of page

Սկանդալային տեսանյութ. «․․․ գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում»․ Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկները՝ վիրակապվող ծանր բուժառուին (լուսանկար, տեսանյութ)

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • 1 day ago
  • 1 min read

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նորք Մարաշ ԲԿ-ում քաղաքացու տանջալից ու ողբերգական մահից հետո, քաղաքացիներն ահազանգում, տեսանյութեր և ձայնագրություններ են ուղարկում խմբագրություն։


Հանրությանն ենք ներկայացնում քաղաքացիների ուղարկած սկանդալային մի տեսանյութ (ԲԿ-ի 1-ին հարկ, դուպլեքս բաժնի ընդունարան-սպասասրահ և վիրակապարան), թե ինչպես են Նորք-Մարաշ սրտաբանական ԲԿ-ում Հիպոկրատի երդում տված «բժիշկները», իրենց վիրահատած բուժառուի հետվիրահատական ցավերին ի պատասխան, կոպիտ բառապաշարով հորդորում՝ «․․․ գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում» (ներկայացնում ենք նաև տեսագրության սղագրությունը)։

Բուժառու - ես ասում եմ ձեզ, հայերեն, բերնեբերան ասում եմ՝ ձեռ մի տվեք վերքիս, մեռնում եմ։

Բժիշկ - դե ուրեմը մի եկեք ստեղ։

Բուժառու - էն գլխից ես սխալ հիվանդանոց մտա, խի՞ եկա էս անտեր հիվանդանոց, ես գիտեի, որ էս հիվանդանոց պտի չգայի։

Բժիշկ - սա լինի քո վերջին այցը, վիրակապությունը դնում ենք, գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում։


Այս ԲԿ-ի և բուժանձնակազմի գործողություններին վերաբերող այլ տեսա-ձայնագրություններ խմբագրությունը կհրապարակի նաև առաջիկայում։

1/2737
bottom of page