«Նիկոլն էս բոլորին «մոբիլիզացրել» է, որ ի՞նչ». Պարույր Հայրիկյանը պարտքի դիմաց կես գնով վաճառում է տունը
Jan 28
1 min read

Քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը վաճառքի է հանել Երևանում գտնվող իր առանձնատունն ու կից այգին։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ տունը վաճառում է «պարտքերի և ՊԱՐՏՔԻ պատճառով։ Այսօր էլ Պարույր Հայրիկյանը առանձին գրառմամբ տեղեկացրել է. «Նիկոլն էս բոլորին «մոբիլիզացրել» է, որ ի՞նչ։ Սրբապիղծներ, ձեզ համար է փողն ամեն ինչ ու առանց փողի ոչինչ եք։ Ես վճարել եմ հենց 25 թ-ի վարձերն ամեն անգամ այգին ջրելուց անմիջապէս յետոյ՝ վկաների ներկայութեամբ ու ստացականներով։ Եւ Գառնիում էլ վճարել եմ հնարուած, այո՝ հնարուած, այդ պարտքերը։ Զանգահարեցի իրենց նշած համարով, չեն պատասխանում։ Հիմա սա տեղադրում եմ ու հարցնում այդ ճիւաղաստրուկներին․ ձեր ուզածն ի՞նչ է»:




















