top of page

Ողբերգական դեպք՝ բեռնատար գնացքի ու ավտոմեքենայի բախման հետևանքով

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 21, 2025
  • 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 06:30-ի սահմաններում Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և Գյումրի-Երևան բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար գնացքը: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel»-ը հայտնվել է դաշտում: Փրկարարներն ու պարեկները վարորդի մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

bottom of page