«Ուղղակի ցնցող է հայերիս վերաբերմունքը մեր շուրջը կատարվողին». Արա Պողոսյան
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարածաշրջանային ու գլոբալ անկայունության, մեզ շրջապատող տարածաշրջանում հակամարտությունների սրման ֆոնին ուղղակի ցնցող է հայերիս վերաբերմունքը մեր շուրջը կատարվողին։ Դեռ հասարակ ժողովուրդը մի կողմ, բայց ավելի տարակուսելի է մասնագետ ու փորձագետ, քաղաքական դերակատար ու քաղաքական ակտիվություն ունեցողների վարքագիծը:
Տպավորություն է, որ ճնշող մեծամասնությունը ֆուտբոլային ֆան ակումբի անդամ է և մեր առաջ Բարսելոնա -Ռեալ Մադրիդ ֆուտբոլային խաղն է, որտեղ ֆուտբոլային ֆան ակումբի անդամները երկրպագած ակումբի հաղթանակն են տենչում, իսկ պարտության դեպքում էլ միայն տրամադրությունն է ընկնելու:
ԵՒ միայն քչերը` որակյալ քչերը, որ հասկանում են, թե այս ամենը խաղ չէ և կարող է քիչ հեռու փչող քամին հասնել նաև իր տուն...
Զավակների մի խումբ էլ կա, որ ինքը լինելով օտար քամիների ֆանատ, որոշում է իր ֆանտազիաները կապել մարդկանց գլխին...
Այնինչ այս ամենը խաղ չէ, ավելին` դառը և դաժան իրականություն է, որտեղ ո'չ թե արժեքներով են ուժեղներն առաջնորդվում, այլ շահերով` շատ պարզ ու կոնկրետ շահերով։ Էմոցիաները թողնելով թույլերին ու մակերեսային մտածողներին։
Եթե քո ելակետը Հայաստանն ու Հայաստանի շահը չէ, ապա դու ընդամենը «ֆան ակումբի» գործիքն ես, որին օգտագործելու և դեն են շպրտելու»:




















