top of page

Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի

  • 6 hours ago
  • 1 min read

Իրանը Մերձավոր Արևելքի հարևան երկրներին թշնամի չի համարում, նրա գործողություններն ուղղված են բացառապես ԱՄՆ-ի դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Տարածաշրջանային մակարդակում կա ընդհանուր ըմբռնում, որ Իրանի ձեռնարկած գործողությունները թելադրված չեն տարածաշրջանի երկրների հանդեպ թշնամանքով, այլ պայմանավորված են այլ պատճառներով, որոնց մասին բոլոր կողմերը գիտեն և հասկանում են», - ասել է նա «Իրան» թերթին տված հարցազրույցում։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է, որ հակամարտության ավարտից հետո Թեհրանը մտադիր է երկխոսություն վարել և վերականգնել վստահությունը հարևանների հետ։

 
 
1/3697
bottom of page