«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
- 1 day ago
- 1 min read

ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Պ.-ն իր ազգական Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ մեկնել են «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների առուվաճառքով զբաղվող օգտատիրոջ կողմից մատնանշված վայր և թաքստոցից վերցրել 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն ավարտել հանցագործության կատարումը, քանի որ ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:




















