top of page

«Դավաճան», «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում

  • 1 hour ago
  • 1 min read

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Նրան դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Թելեգրամյան ալիքների տարածած տեսանյութերից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի հյուրանոցներից մեկում դավաճան են անվանել:

«Պարոն Փաշինյան, դուք դավաճան եք»,-բացականչել է մի կին, երբ Փաշինյանը հյուրանոց է մտել:

Տարածվում է նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ արցախցի մի տղամարդ Փաշինյանին առաջարկում է, որ նկարվի իր երեխաների հետ: Տղամարդու ասելով,  ուզում է, որ երեխաները նկարվեն Փաշինյանի հետ, որպեսզի երեխաներն իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը:

«Ուզում եմ՝ երեխաներս Ձեզ հետ նկարվեն, պարոն Փաշինյան: Գիտեք՝ ինչի եմ ուզել, որ Ձեր հետ նկարվեն, որ իմանան` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել, եկեղեցին պառակտվել»,-ասել է արցախցի տղամարդը:

Թելեգրամյան SHOT ալիքը տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ այրել Փաշինյանի դիմանկարը:

«Ցուցարարները պահանջել են դադարեցնել միջամտությունը Հայ եկեղեցու ներքին գործերին։ Նրանք Փաշինյանի կառավարությունը բնութագրել են որպես «հանցավոր, կոռումպացված կառավարություն, որը ոչնչացնում է Հայաստանը»։ Ակտիվիստները նաև նշել են, որ Մերձավոր Արևելքի հակամարտության սկզբնական շրջանում Փաշինյանը չի կարողացել օգնել «եղբայրական իրանցի ժողովրդին». Թեհրանը պահպանում է պատմական հայկական եկեղեցիները և աջակցում է իր հարևաններին։ Ցուցարարները պաստառներ էին կրում եկեղեցու և Հայաստանի ժողովրդի աջակցության համար»:

 
 
1/3448
bottom of page