top of page

2025-ին կյանքի ռեկորդային տևողություն ենք արձանագրել Հայաստանում՝ 78.4. Փաշինյան

  • 2 hours ago
  • 1 min read

Մենք նախորդ տարի կյանքի ռեկորդային տևողություն ենք արձանագրել Հայաստանի Հանրապետությունում՝ 78.4, որը մեր պատմության մեջ աննախադեպ թիվ է։  Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Սա շատ մեծ և էական գործոն է, որը մեր հիմնական նպատակներից մեկն է։ Մեր նպատակն է, որ մարդը երկար ապրի, բայց երկար ապրելու պայմաններում հնարավորինս լավ ապրի։

Նաև շատ կարևոր եմ համարում, որ առաջին անգամ մեր պատմության մեջ միջին կենսաթոշակը ավելին է, քան սպառողական զամբյուղը և շոշափելիորեն է ավելի։ Դա նույնպես տնտեսության և կառավարության համագործակցության արդյունքն է»,- նշել է նա

 
 
1/3473
bottom of page