top of page

«Եթե ռուսները ստանային միջանցքը, արդյոք Արցախի ժողովուրդը չէր ենթարկվի բռնի տեղահանության». Թաթուլ Հակոբյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 4 hours ago
  • 1 min read

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում էր.


Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը:


Այս կետը և ամբողջական հայտարարությունը, որ այլևս չի գործում, քանի որ Արցախը հայաթափված է, փաստացի դարձել է TRIPP:


Հասկանալի է, որ այս կետով Ռուսաստանը ձգտում էր քաղաքական, ռազմական նոր և ավելի խորը ներկայություն հաստատել Հայաստանի ամենակարևոր հողաշերտի վրա:


Չեմ էլ ուզում այս կետը համեմատել TRIPP-ի հետ:


Բայց միշտ հատևյալ հարցն է մնալու մեր պատմության մեջ.


եթե ռուսները ստանային այս միջանցքը, արդյոք դա հնարավորություններ կստեղծե՞ր, որպեսզի Արցախի մեր ժողովուրդը չենթարկվեր բռնի տեղահանության»:

 
 
1/3260
bottom of page