top of page

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 5 hours ago
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի հետ կապերը խորացնելու Բենուա Պայանի գործողություններն ու անձնական ջանքերը: Մարսելի քաղաքապետը նշել է, որ Երևանի հետ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու նպատակով է ժամանել ՀՀ և նշել, որ իր համար մեծ կարևորություն ունի Հայաստանի հարաբերությունների զարգացումը:

Նշվել է, որ այցի շրջանակում քննարկվել են Երևանի հետ ենթակառուցվածքների, կրթության, զբոսաշրջության, ոլորտներում համագործակցությանն ու իրականացմանը, ինչպես նաև տարբեր ուղղություններով փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

bottom of page