top of page

Աննա Վարդապետյանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի ռեգիստրարին․ քննարկել են դատախազությանն աջակցություն ցուցաբերելու հարցը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read

Գլխավոր դատախազությունից հաղորդագրություն են տարածել․

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար (գլխավոր քարտուղար) Օսվալդո Զավալա Գիլերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:

Աննա Վարդապետյանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի ռեգիստրարին Գլխավոր դատախազությունում և անդրադարձել Հռոմի կանոնադրության (ստատուտ) վավերացումից հետո դատախազների կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ միջազգային քրեական իրավունքի և միջազգային արդարադատության ոլորտում գիտելիքների ընդլայնմանը:

Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար Օսվալդո Զավալա Գիլերը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ընդունելության համար և ընդգծել, որ նկատելի են Հայաստանի Հանրապետության ջանքերը, որոնք ուղղված են ստանձնած պարտականությունների կատարմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄՔԴ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազության կարիքներին համահունչ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»:

1/2730
bottom of page