Մեզ համար ազգային արժեքը մեր պետականությունն է, լեզուն, իսկ ձեզ համար՝ ձեր թիմակիցների գողոնը. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
- Armen Sukiasyan
- Jun 18
- 1 min read

«Այսօր, երբ հայտարարվեց, որ պետք է առաջ շարժվենք ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացով, ճիշտն ասած, մտքումս հետևյալը հայտնվեց՝ կարո՞ղ է մեր ընդդիմադիր գործընկերները, օրինակ, ասեն, որ ՀԷՑ-ն ազգային արժեք է և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջով է այդպիսի բան հայտարարել իշխանությունը։ Մտքումս դա աբսուրդ էր թվում, մինչև կարդացի ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի գրառումը», - խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Նա ավելացրեց, որ իրենց համար ազգային արժեքներն իրական են և դա պետականությունն է, լեզուն է, ազգային շահերն են. «Իսկ ահա ձեր քաղաքական հոսանքի համար ազգային արժեքը ձեր թիմակիցների գողոնն է, իրենց զավթած կառույցներն են»: