Վթար՝ Արագածոտնում. կա զոհ և վիրավոր, վերջինս դատախազ է
Jan 27, 2025
1 min read

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևան Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են «Toyota Camry» և «Avia» մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
«Toyota»-ի վարորդը Երևանի բնակիչ 29-ամյա Շուշան Հոդաբաշյանն է, ով աշխատում է որպես Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազ:




















