Ուրուգվայում Հայաստանի դեսպանին համատեղության կարգով նշանակեցին դեսպան՝ Պարագվայում և Բոլիվիայում
- Armen Sukiasyan
- 5 hours ago
- 1 min read
Վահագն Խաչատուրյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ուրուգվայում Հայաստանի դեսպան Մարիամ Գևորգյանին համատեղության կարգով Պարագվայում և Բոլիվիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանին, համատեղության կարգով, նշանակել Պարագվայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո)»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։