Չորս խաղացող կպայքարի ՉԼ-ի շաբաթվա լավագույն խաղացողի կոչման համար
- Apr 17, 2025
- 1 min read
Updated: Apr 18, 2025
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի չորս հավակնորդի անունը։
Հիշեցնենք, որ այդ ընթացքում կայացան մրցաշարի քառորդ եզրափակչի հանդիպումները։
Լավագույնի կոչման համար կպայքարեն՝
Լաուտարո Մարտինես («Ինտեր»)
Սերու Գիրասի (Դորտմունդի «Բորուսիա»)
Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
Դեկլան Ռայս («Արսենալ»)
Նշենք, որ Դորտմունդի «Բորուսիան» դուրս մնաց մրցաշարից, մինչդեռ «Արսենալը», ՊՍԺ-ն և «Ինտերը» շարունակում են պայքարը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում։





















