Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը՝ սկսած իր անվանումից, վերջացրած ինքնությամբ ու մշակույթով
- Armen Sukiasyan
- 8 hours ago
- 1 min read
Իրանագետ Վադան Ոսկանյանը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի հերթական ստահոդ հայտարարություններիառնչությամբ գրել է․
«Արհեստածին Ադրբեջանում գործող «Կովկասի մահմեդականների վարչությունը», որը ծնունդ է ստալինյան ժամանակների, ըստ էության, հակաշիայական կառույց է, որը փաստացիորեն ղեկավարվում է Բաքվի բարբարոսական վարչախմբի աշխարհիկ իշխանության կողմից։
Այն թե՛ ոգով և թե՛ շիայական իսլամի ընկալումներով՝ հակասում է հենց նույն այդ շիայականության պատմությանը, ավանդույթին և հոգևոր կառուցակարգերին, իսկ Ալլահշուքյուր Փաշազադեն ոչ միայն չի կարող դույզն-ինչ համեմատվել իրանական կամ իրաքյան ազդեցիկ այաթոլլահների հետ, քանի որ արհեստածին Ադրբեջանում ընդհանրապես չկա որևէ շիա հոգևորական, որը իրավասություն ունենա կրոնական հրովարտակ («ֆեթվա») արձակելու և «ընդօրինակման աղբյուր» լինելու, այլ ուղղակի աշխարհիկ, այն էլ աթեիստական խորհրդային իշխանության կողմից ստեղծված վարչության պետ է՝ բառիս ամբողջական իմաստով։
Ինչպես գրեթե ամեն ինչ Ադրբեջանում, այս կառույցը ևս արհեստածին է, ուստի սրա կողմից ստեղծված Երևանի ինչ-որ անհասկանալի «ղազիաթ» (խիստ մոտավորապես համարժեք է մեր եկեղեցու «թեմ» հասկացությանը) և դրա ղեկավար նշանակված նույնիսկ կրոնական իմաստով կիսագրագետ մեկը նույնքան արհեստածին են և անիրավազոր, որքան ամբողջ Ադրբեջանը՝ սկսած իր անվանումից և վերջացրած ինքնությամբ ու մշակույթով»։