top of page

Զելենսկին ցուցադրել է Կիևում գտնվող իր բունկերը

  • Feb 24
  • 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, որտեղ երևում է Կիևի Բանկովայա փողոցում գտնվող նրա բունկերը. հայտնում է ուկրաինական «24-րդ ալիքը»:

Տեսանյութում երևում են նաև բունկերի ներսում տեղադրված «Ուկրաինայի նախագահի գրասենյակ» և «Մինիստրների կաբինետի ղեկավարություն» գրությամբ ցուցանակները:


«Շատ բաներ հենց այստեղ են արվել: Մենք նախկինում երբեք չենք ցուցադրել այս օբյեկտը», - պատմել է Զելենսկին՝ խոսելով 2022 թվականի փետրվարին սկսված ռազմական գործողությունների մասին: Տեսանյութում երևում է նաև Զելենսկու աշխատասենյակը, որտեղ նա հակամարտության սկզբնական փուլում հեռախոսազրույցներ է վարում այլ երկրների առաջնորդների հետ:


Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ռազմական գործողությունների սկզբում այս բունկերում «հարյուրավոր մարդիկ են եղել»։

Նախօրեին Վլադիմիր Զելենսկին պատմել է, որ երկու տարի ապրել է բունկերում, իսկ աշխատել է նախագահի գրասենյակում։ Այժմ, նրա խոսքով, նա ապաստարան է իջնում միայն գիշերային օդային տագնապների ժամանակ։

 
 
1/3753
bottom of page