top of page

Իրավապահները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին

5 hours ago
1 min read

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունը օպերատիվորեն իրացվեց Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ համատեղ։

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի 25-ամյա բնակիչը նոյեմբերի 9-ին հայտնաբերվեց մայրաքաղաքում, ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ 

Խափանման միջոցը՝ կալանք։


 
 
bottom of page