top of page

Ուկրաինական անօդաչուները կրկին գրոհել են ՌԴ-ն


Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը Բրյանսկի շրջանի վրա որսացել և ոչնչացրել են չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, ևս երկուսը Օրյոլի շրջանի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Անցած գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում թիրախների դեմ ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձերը կասեցվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հերթապահ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Բրյանսկի շրջանի և ևս երկուսը Օրյոլի շրջանի տարածքում։

Comentarios


1/1826
bottom of page