top of page

Կասեցում դեղագործական ընկերությունում

Mar 13, 2024
1 min read

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Մասիս համայնքում դեղագործությամբ զբաղվող «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգմամբ պարզել են, որ ընկերությունն առանց մթնոլորտային օդ սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության իրականացնում է գազի այրում:


Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է մթնոլորտային օդն աղտոտող անշարժ աղբյուրների շահագործումը:


Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ:

1/3798
bottom of page