Օդ են կրակել, երբ ՔՊ-ի Բալահովիտի շտաբի պետը դուրս է եկել ավտոլվացվման կետից․ վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով
- 2 hours ago
- 1 min read

Օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Բալահովիտի շտաբի պետ Գևորգ Սարգյանի հետ կապված։ Այն պահին, երբ նա դուրս է եկել ավտոլվացման կետից և սկսել է մեքենան վարել, մեկ այլ մեքենա հարևանությամբ կանգառ է արել, դրա մեջ գտնվող անձը, պատուհանի ապակին իջեցրելով, բղավել է ու երկու անգամ կրակել է օդ։ ՆԳՆ Ոստիկանությունից Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին միջադեպը, նաև հայտնեցին, որ դեպքից հետո քրեական ոստիկանները հայտնաբերել, ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի։ ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով։ Մեզ հայտնի է նաև, որ մեքենան, որից կրակոցներ են հնչել, վարձակալությամբ է վերցված եղել, հարցաքննության են կանչել նաև այն անձին, որից վարձակալել են այն։ Մեզ հայտնի չէ, արդյոք միջադեպն անձնական հարցի է առնչվում, թե կապված է Գևորգ Սարգսյանի քաղաքական գործունեության հետ։ Արաքս Մամուլյան




















