top of page

«Կառավարության նիստի ընթացքում փորձեց շահարկել հարցը»․ Վարդան Օսկանյանն արձագանքել է մանկապարտեզի վերաբերյալ Փաշինյանի մեղադրանքներին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jun 5
  • 1 min read
ree

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մեղադրանքներին․

«Այսօրվա կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձեց շահարկել այն մանկապարտեզի հարցը, որը հատկացված էր «Առաջինը երեխաներին» բարեգործական կազմակերպությանը։ Նախևառաջ, այս հարցն առնչություն չունի ապօրինի կերպով ձեռք բերված գույքի վերադարձի հետ։ Շենքը երբեք չի սեփականաշնորհվել և որևէ անհատի չի փոխանցվել։ Այն տրվել է պաշտոնապես գրանցված կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին ծառայելու համար։

Այսօրվա համատարած կոռուպցիայի, պետական միջոցների վատնման և գույքի յուրացման միջավայրում այս ամբողջ պատմությունը միայն դրական լույսով է ներկայացնում Նանիին և իր ղեկավարած կազմակերպությունը։ Ավելի քան մեկ տասնամյակ կառավարման ընթացքում երբեք փորձ չի արվել շենքը սեփականաշնորհել, վարձակալության հանձնել, վաճառել կամ դարձնել բիզնես նախագծի մաս։ Իսկ երբ տեղական իշխանությունները դիմեցին շենքի վերադարձի խնդրանքով, այն վերադարձվել է»։

 
 
bottom of page