top of page

Սիրելի՛ ժողովուրդ, չվախենաք, մի վախեցեք մարդուց, ով ոտքից գլուխ վախերի կծիկ է. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Jun 19, 2025
1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է, որ վաղը Թուրքիայում Նիկոլ Փաշինյանից շատ գոհ կլինեն։

«Կարևոր է հասկանալ, թե Թուրքիա գնալն ինչ օրակարգ ունի, այնտեղ ինչ է քննարկվելու»,- ԱԺ-ում հայտարարեց նա։

Աննա Գրիգորյանի համար սրբապղծություն է, որ Նիկոլ Փաշինյանին դավաճան չասելու համար, հազարավոր տղաների կյանքը դրվեց զոհասեղանին։

«Միայն նրա համար, որ ձեր կաշին փրկեք, սրբապղծություն է, երբ տասնյակ կիլոմետրերով մեր զորքը հետ է քաշվել, սրբապղծություն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որի արդյունքում եղավ էթնիկ զտում ու Արցախն ամբողջությամբ հայաթափվեց»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Գրիգորյանի խոսքով՝  այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, վախի մթնոլորտ սերմանելու գործընթաց է։

«Սիրելի՛ ժողովուրդ, չվախենաք, մի վախեցեք մարդուց, ով ոտքից գլուխ վախերի կծիկ է, վախենում է սեփական աթոռը կորցնելուց, որևէ կերպ չվախենաք»,- հավելեց Աննա Գրիգորյանը։

 
 
1/3798
bottom of page