Այսօր բանտում է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի պատմության ամենամեծ բարերարներից մեկը. իմ աղոթքները Կարապետյան ընտանիքի հետ են. Միքայել Մինասյան
- Jun 22, 2025
- 1 min read

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է.
««Ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում» հին արևելյան ասացվածքն ունի բացատրություն. բարի գործերի դեմ պայքարում են չար ուժերը, որ կանխեն դրանք, կամ քարկոծեն ու արժեզրկեն։ Ինչո՞ւ։ Որովհետև չար ուժեր են։
Այսօր Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի տոնն է՝ հայերի հոգևոր, պատմական և շատ անգամ միակ կենտրոնի։ Այսօր բանտում է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի պատմության ամենամեծ բարերարներից մեկը։ Իմ աղոթքները Կարապետյան ընտանիքի հետ են, որ արժանապատվությամբ անցնեն այս փորձության միջով, իսկ Սամվելը, կարծում եմ իմ աղոթքի կարիքը չունի, քանի որ իր գործերի համար նրա պահապան հրեշտակները նրան կպահպանեն և կպարգևեն հաղթանակ։
Մենք բոլորս անցնում ենք բյուրեղացման և մաքրման բարդ ճանապարհ՝ անհատական ու հավաքական։ Անցնում ենք մեծ կորուստներով ու բազմաքանակ զոհերով։ Բոլորն էլ հասկանում են ինչ եղավ։ Եվ ամենակարևորը՝ ինչ է հիմա տեղի ունենում։ Իսկ ով չի հասկանում՝ դեռ անցնելու է իր քավարանով։ Իհարկե հեշտ չէ։ Բայց մյուս կողմից՝ գուցե այդ բյուրեղացումը մեզ բոլորիս է պետք։ Գուցե դա է մեր փրկության ուղին։ Հավանաբար եկեղեցին էլ դրա կարիքն ունի։ Չէ՞ որ հիմա այն մաքրվում է ու ամրանում է՝ դիմակայելով սատանային։ Շնորհավոր Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի տոնը։ Թող Մայր Աթոռը կանգուն մնա, իսկ Սամվել Կարապետյանը, բարերարից վերափոխվելով մեր հավատի ու եկեղեցու պաշտպանի, շարունակի իր առաքելությունն ու չարին հաղթելով՝ առաջնորդի դեպի լույս» :




















