Այսօր «Վերջին զանգ»-ից հայտնի Լեւոն Մկրտչյանի հարսանիքն
- Armen Sukiasyan

- Apr 20
- 1 min read
«Արմենիա TV»-ի «Վերջին զանգ» հեռուստասերիալի գլխավոր կերպարներից Հենրիին մարմնավորող Լեւոն Մկրտչյանն ու նրա սիրելին՝ ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը այսօր՝ մարտի 20-ին խորանի առաջ միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին։ Զույգի ամուսնության մասին հայտնի էր դարձել վերջերս, իսկ այսօր նրանք իրենց միությունը նշում են հարսանիքով։Հարսնացուն իր կարեւոր օրվա համար ընտրել է յուրահատուկ հարսանեկան փետրավոր զգեստ։ Վարսահարդարումն ու դիմահարդարումը եւս եթերային ոճով են՝ թեթեւ ալիքավոր վարսեր եւ նյուդ երանգի դիմահարդարում։
Փեսացուն ավանդական ոճում է՝ սպիտակ վերնաշապիկ, սեւ կոստյում եւ թիթեռնիկ՝ պարանոցին։





















