top of page

Ասեմ, շատ չտանջվեք, թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին. Ալեն Սիմոնյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ում է թզբեհ ու մանկական խաղալիքներ նվիրել։

«Հետաքրքրվում են, թե ում եմ ես 2.2 միլիոն դրամանոց թսբեհ նվիրել, թե ում եմ «Մանկան» խանութից խաղալիքներ նվիրել: 

Ասեմ, շատ չտանջվեք, թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա, ինչպես, օրինակ՝ ինձ Ղազախստանում նվիրեցին շատ թանկ մորթիով բաճկոն և գլխարկ: Մենք նույնպես միշտ տարբեր երկրներ տարբեր նվերներ ենք տանում և ստանում, ինչը նորմալ է:

Ի դեպ, մեր նվերները հանձնել եմ ու հանձնվում են ԱԺ թանգարան կամ պետգույք:

Իսկ «Մանկան» խանութից մեծ քանակով նվերներ արել եմ երեխաներին՝ Գյումրու դպրոց այցելելիս ու էլի շատ ու շատ հայ բալիկների: 

Կրկին փորձեք, հա փորձեք, մեկա բան չեք գտնելու»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։


1/2732
bottom of page