top of page

Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կդառնա միակողմ

Jul 17, 2025
1 min read

Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պ․ – Սարյան փ․ խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պ․ – Մոսկովյան փ․ խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

​Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից:

​62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պ. –Թումանյան փ. խաչմերուկից դեպի Մաշտոցի պ. – Խորենացու փ. խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: Հետադարձը՝ Սարյան փողոցով:

 
 
1/3798
bottom of page