top of page

Mash. Բլոգեր Արսեն Մարկարյանը թաքնվել է մեքենայի բեռնախցիկում՝ փորձելով փախչել Բելառուս

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 15 hours ago
  • 1 min read
ree

Բլոգեր Արսեն Մարկարյանը, որին ձերբակալել են ավտոճանապարհին, թաքնվել էր մեքենայի բեռնախցիկում՝ փորձելով Ռուսաստանից փախչել Բելառուս, գրում է Mash տելեգրամյան ալիքը։

«Օպերատիվ աշխատակիցները հայտնաբերել են ավտոմեքենան և կողմնորոշիչ տվյալները փոխանցել պարեկներին։ Մոժայսկի խճուղում՝ Կուբինկա քաղաքի մոտ, նրան ձերբակալել են ճանապարհային ոստիկանության տեսուչները և հետագա քննության համար տեղափոխել բաժին»,- հայտնում է ռեսուրսը։

Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները գրել էին, որ Մարկարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «նացիզմի արդարացման» հոդվածով։

Նախկինում Մոսկվայի դատախազությունը հայտնել էր, որ հայտնաբերել է բլոգեր Արսեն Մարկարյանի հետ տեսահարցազրույց, որի ընթացքում վերջինս, «իր մեջ ձևավորելով ահաբեկչության գաղափարախոսության և պրակտիկայի ճշմարտացիության մասին կայուն դիրքորոշում, հրապարակային կոչեր է արել Ռուսաստանի տարածքում և նրա քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործունեություն իրականացնել՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ»։

 
 
1/2941
bottom of page