top of page

Հոգեբուժարանից փախած հանցшգործին գտել են ավելի քան 1 ամիս անց` Կասկադում

  • Aug 28, 2025
  • 1 min read

Այսօր՝ օգոստոսի 28-ին, հայտնաբերվել է ավելի քան մեկ ամիս առաջ հոգեբուժարանից փախած պացիենտը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հուլիսի 24-ից «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից փախուստի դիմած 26-ամյա Արման Ա.-ն գտնվում է «Կասկադ» համալիրի տարածքում։

Ոստիկաններին հաջողվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող և Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված, այնտեղից փախուստի դիմած Արման Ա.-ին ձերբակալել։

Երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։

 
 
1/3752
bottom of page