top of page

Արդյո՞ք Արգիշտի Մեխակյանը Դիանա Գասպարյանի գործունեության համար պատասխանատվություն կրում է․ Բաբկեն Հարությունյան

Oct 18, 2025
1 min read

«Հայրենիք» կուսակցությունը մասնակցում է հաղթելու տրամադրվածությամբ, լրագրողների հետ զրույցում բարձրաձայնեց  «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը։ Նա նշեց, որ առաջատար դիրքում են։

Իսկ ՔՊ-ի մասին ասաց․



«Այնպիսի դիրքերից են հանդես գալիս, կարծես, նոր են համայնքի ղեկավարումը ստանձնել։ Նույնը վերաբերում է նաև Խոյ համայնքին։

Արդյո՞ք Արգիշտի Մեխակյանը Դիանա Գասպարյանի գործունեության համար պատասխանատվություն կրում է, թե՞ ոչ։ Սիրելի՛ վաղարշապատցիներ, արդեն քանի տարի է՝ ՔՊ-ն ղեկավարում է ձեր համայնքը, ի՞նչ է փոխվել ձեր կյանքում»։



Միևնույն ժամանակ նա նկատեց՝ Խաչիկ Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության թիմն ունակ են մեծ փոփոխություններ կատարել։

«Որտեղ նայում ես՝ քանդած, ավիրած․․․ Այդ ամենին վերջ տալու տարբերակը ՔՊ-ից ու կեղծ ընդդիմադիր ուժերից ազատվելն է։ Դա կարող է անել «Հայրենիք» կուսակցությունը։

Այլ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունը չենք բացառում՝ կախված քարոզչության ընթացքից ու ծրագրերից։ Ընդդիմադիր իրական քաղաքական ուժերի հետ համագործակցության կգնանք, նրանց հետո, որոնք գործուն քայլերով են ապացուցել, որ այս իշխանության հեռացմանը կողմնակից են, ոչ թե խոսքով ու ձայներ փոշիացնելով», - ասաց  Հարությունյանը։



Նա նաև հայտարարեց, որ «Հայրենիք» կուսակցությանը տրված ամեն մի ձայնին տեր են լինելու և որ որևէ մեկը չի կարողանալու մեկ ձայն գողանալ իրենցից։

 
 
1/3798
bottom of page