Աբրահամ Լինքոլնի ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 1,52 միլիոն դոլարով
- Armen Sukiasyan
- 14 hours ago
- 1 min read
ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի արյունոտ ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 1,52 միլիոն դոլարով, հայտնում է Associated Press-ը:
Կաշվե ձեռնոցները նախագահի գրպանում են եղել նրա սպանության գիշերը։ Լինքոլնը սպանվել է 1865-ի ապրիլի 14-ին Վաշինգտոնում։ Մարդասպանը Ջոն Բութն էր:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում կայացած Freeman’s & Hindman աճուրդում վաճառվել է Լինքոլնի հետ կապված 144 իր։ Ընդհանուր վաճառքը կազմել է 7,9 մլն դոլար։ Ամենաթանկ նմուշը ձեռնոցներն էին: Մինչդեռ Լինքոլնի թաշկինակներից մեկը վաճառվել է 826,000 դոլարով: