top of page

Եկեղեցին հազար հատ Նիկոլ է տեսել իր կյանքի ընթացքում, դեռ հազար հատ էլ կտեսնի, եկեղեցին նրա ատամի բանը չէ. Հայկ Մամիջանյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read

Հայ Առաքելական եկեղեցին հազար հատ Նիկոլ է տեսել իր կյանքի ընթացքում՝ տարբեր կալիբրերի, տարբեր դիրքերի, ու մի հազար հատ էլ կտեսնի։ Հայ առաքելական եկեղեցին իր ատամի բանը չէ. ԱԺ ճեպազրույցներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի սկանդալային ու ոչ կոռեկտ գրառմանը։

«Թերևս ամենապարզ բացատրությունը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, իսկ դիակները, որ ժամանակին չես հավաքում՝ գարշահոտություն են տարածում։ Դա առաջին հերթին մեր մեղավորությունն է, որ այդ քաղաքական դիակը դեռևս հավաքված չէ»,-ասաց նա։

Մամիջանյանը կրկնեց իրենց խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքերը, որ Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրապարակային հարձակումների շարունակությունն են։ «Մայիսի 22-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ, երեկ մայիսի 29-ին այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածը, և այսօր արեց մի գրառում, որը...»,-ասաց նա։

Հայկ Մամիջանյանը հույս հայտնեց, որ այս գրառումը կարդացել են նաև ոչ միայն ՔՊ պատգամավորները, այլև ուժայինները, իրավապահ համակարգը․«Հույս ունեմ կկարդան ու իրենք իրենց մեջ կպատասխանեն մի հարցի, իրենք դրա տակ մտնել պատրա՞ստ են։ Կարծում եմ, որ գրառումն ավելի շատ պետք  է կարդան Փաշինյանի սակավաթիվ աջակիցները»։


1/2737
bottom of page