top of page

Խոշոր վթար Կոտայքի մարզում. կա 6 վիրավոր



Մարտի 16-ին, ժամը 21:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:



Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։



Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը (մոտ 40 մ):



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել 3 տուժածի (մյուս 3-ն ինքնուրույն դուրս են եկել) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 



Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ: Բժիշկները Վ․ Հ․-ի և Գ․ Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար։

Comments


1/1826
bottom of page